Մեծ քանակությամբ վիտամին C պարունակող խնձորը կարելի է համադրել վիտամիններ B, E պարունակող սալորաչրի հետ և ստանալ օգտակար խյուս: Դրա համար առանձնացրեք՝
․ 1 հատ խնձոր
․ 4-5 հատ սալորաչիր
․ 40 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Մաքրում ենք խնձորի կեղևն ու միրգը մանրացնում: Սալորաչրի հետ տեղավորում ենք փոքր կաթսայի մեջ, լցնում ջուրն ու դնում դանդաղ կրակին: Թողնում ենք 10 րոպե: Եփված բաղադրիչները հարում ենք՝ ստանալով փոքրիկի խյուսը:
Բարի ախորժակ



