Դդումը և գազարը հավասարապես օգտակար են երեխայի համար: Երկուսն էլ պարունակում են զգալի քանակությամբ կարոտին, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի:
Վերջինս անհրաժեշտ է լավ տեսողության համար և հանդիսանում է ուժեղ հակաօքսիդանտ: Դդումը պարունակում է նաև C, E, K վիտամիններ, B խմբի գրեթե բոլոր վիտամինները։ Դդմիկում նույնպես առկա է կարոտին, վիտամին B1, B2, C: Տվյալ բանջարատեսակներով խյուս պատրաստելու համար վերցրեք՝
․ 1 բաժակ կտրատված դդում
․ Կես գազար
․ 1 հատ դդմիկ
․ Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
Դդմիկը և գազարը վերածում ենք մանր կտորների: Խաշում ենք այս բաղադրիչները դդումի հետ մոտավորապես 15 րոպե: Պատրաստ լինելուց հետո միասին հարում ենք: Լցնում ենք ձիթապտղի ձեթն ու կրկին խառնում: Ըստ ցանկության՝ ավելացնում ջուր կամ կրծքի կաթ մոտ 40 մլ:
Բարի ախորժակ



