Անհրաժեշտ բաղադրիչները
Կարտոֆիլ - 1 միջին չափսի
Դդմիկ - կես հատ
Սոխ - 1 փոքր կտոր
Կարագ - շատ քիչ
Պատրաստման ընթացքը
1․Կեղևազերծում եք դդմիկը և կարտոֆիլը, բաժանում մանր մասնիկների ու ավելացնում սոխը:
2․ Լցնում եք ջրով լի կաթսայի մեջ և եփում միասին գազօջախի վրա:
3․ Երբ բանջարեղենը պատրաստ լինի, այն առանձնացնում եք, իսկ արգանակը դատարկում առանձին բաժակի մեջ:
4․ Սկսում եք լավ տրորել բանջարեղենը կամ հարել: Եթե խյուսը չոր ստացվի, կարող եք վրան լցնել արգանակն ու խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:
5. Ավելացնում եք կարագը և մատուցում։
Բարի ախորժակ



