Կարտոֆիլով և ծաղկակաղամբով խյուս 6-12 ամսականների համար

Անհրաժեշտ բաղադրիչները

 

2-3 փունջ ծաղկակաղամբ

1 հատ կարտոֆիլ

Կես հատ դդմիկ

 

 

 

Պատրաստման ընթացքը

 

Հարկավոր է դդմիկը կտրատել խոշոր կիսալուսնաձև կտորներով։ Ծաղկակաղամբն ու կարտոֆիլը մանրացնում ենք մեր ուզած ձևով։ Երեք բաղադրիչներն էլ շոգեխաշում ենք։ Շոգեխաշելուց հետո տեղավորում ենք բլենդերի մեջ և, իհարկե, հարում։ Ավելացնում ենք կես թեյի գդալ ձիթապտղի ձեթն ու խառնում՝ ավարտելով խյուսի պատրաստումը։ Կարող ենք մատուցել փոքրիկին։

 

 

 

Բարի ախորժակ