Հնդկաձավարով և դդումով շիլա 6-12 ամսականների համար

Փոքրիկի սննդակարգում հնդկաձավարի շիլայի առկայությունը խիստ ցանկալի է, քանի որ հնդկաձավարն ունի մի շարք կարևոր հատկանիշներ։

Նախևառաջ, այն չի պարունակում գլյուտեն և հեշտությամբ մարսվում է, օգնում է կարգավորել մարսողության հետ կապված խնդիրները։  Հնդկաձավարը հարուստ է երկաթով, պարունակում է ֆոսֆոր, յոդ, պղինձ ու անփոխարինելի  ամինաթթուներ, որոնցից օրգանիզմում սինթեզվում են սպիտակուցներ։ Նրա մեջ կան նաև PP, E, B խմբի վիտամիններ։  Մայրիկը խյուսը պատրաստելու նպատակով կարող է վերցնել 1 ճաշի գդալ հնդկաձավար, կես ճաշի գդալ ձիթապտղի ձեթ և դդմի փոքր կտոր։

 

Պատրաստման եղանակը

Հնդկաձավարը լվանում եք և վրան սառը ջուր լցնում։ Դդդմի կտորը մանր քերում եք, ավելացնում հնդկաձավարին ու դնում գազօջախի վրա։ Սպասում եք, որ բաղադրիչները եփվեն։ Դրանից հետո ավելացնում եք ձիթպտղի ձեթը, խառնում։ Փոքրիկի՝ վիտամիններով հարուստ շիլան, այդպիսով, պատրաստ է։ Ցանկության դեպքում կարող եք հարել զանգվածը։

  

Բարի ախորժակ