Խնձորով և բրնձով խյուս 6-12 ամսականների համար

Հյութալի խնձորի մասին խոսելիս կարելի է ասել, որ այն թե՛ իր տեսքով է գեղեցիկ, թե՛ կազմությամբ։

Նրա 80 %-ը ջուրն է կազմում, իսկ մնացյալ մասը՝ վիտամիններ, հանքանյութեր, պեկտին, օրգանական միացություններ և երեխայի օրգանիզմի համար օգտակար այլ տարրեր։ Խնձորը վիտամին A-ի, C-ի աղբյուր է ու գիշերային քունը լավացնող միջոց։ Նրանում առկա վիտամին B6-ը կալիումի հետ հեշտացնում է շնչառությունը, չի ծանրաբեռնում աղիները, նվազեցնում է շաքարի քանակությունն արյան մեջ, որն օգնում է օրգանիզմին թուլանալ։ Խնձորը լայնորեն օգտագործվում է երիկամների, լյարդի հիվանդությունների, գիրության և երեխայի մոտ աղիքային կենսաֆլորայի խախտման դեպքում: Պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք մասնակցում են մարմնի բջիջների թարմացմանը, իմունային համակարգի ամրապնդմանն ու վիրուսային վարակների դեմ մղվող պայքարին: Առաջարկում ենք վերցնել 2 խնձոր, 2 ճաշի գդալ բրինձ, 3 բաժակ ջուր և ձիթապտղի ձեթ:

 

Խյուսի պատրաստման եղանակը

 

Նախ՝ խնձորի կորիզները հանում ենք, ապա մաքրում և քերում: Խնձորի կեղևը դեն չենք նետում, այլ դնում ենք եռացող ջրի մեջ ու հինգ րոպե թողնում: Դրանից հետո վերցնում ենք կեղևը ջրի միջից, քանի որ այն այլևս պետք չէ մեզ: Միայն ջուրն է անհրաժեշտ, որում եռացել է:  Խնձորի փոքր կտորները և բրինձը լցնում ենք դրա մեջ, եփում: Երբ պատրաստ լինի, բլենդերով հարում ենք: Վերջում ավելացնում ենք ձիթապտղի ձեթը:

 

Բարի ախորժակ