Sidebar

Նոր տարի

Օ՜, երանի այն օրը,
Երբ ըղձալի Նոր Տարին 
Լայն բացում է իր դռները
Մեր բոլոր մանուկներին:


Սպիտակ մորուս, կարմիր գոտի, 
Մեղմ ժպիտը շուրթերին,
Ընծաներով պարկ շալակած՝
Կայցելի Ձմեռ Պապին:

Բոլորս ներս հիմա շարժվենք,
Դեպ հեքիաթներ երազի,
Ուրախ երգով շուրջպար բռնենք.
-Բարի՜ գալուստ, ՆՈՐ ՏԱՐԻ: