Օդաչո~ւ եմ, օդաչո~ւ,
Բա~րձր, բա~րձր եմ թռչում,
Սլանում եմ, սլանում
Անամպ, կապույտ երկնքում:
Օ~, ինչ լավ է վերևում.
Մեր բերքաշատ դաշտերը,
Որքա~ն լավ են երևում:
Նելսոնիկն եմ, իմացեք,
Նավս տեսեք, հիացեք,
Կուզե՞ք, ինձ հետ միացեք,
Դեպի աստղերը թռչենք:
Հովհաննես Վարդանյան



