ԱՏԱՄՀԱՏԻԿ
Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա քո ատամիկ։
ՄԱՏԻԿՆԵՐԸ
Բութ մատն ասած․ - Գայլը եկավ։
Ցուցամատն ասաց․ - Որտեղի՞ց եկավ։
Միջնամատն ասաց․ - Սարից եկավ։
Մատնեմատն ասաց․ - Եկեք փախչենք։
Ճկույթն ասաց․ - Ճստիկ եմ, պստիկ եմ։
Ոտիկ չունեմ, թաթիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ։
ԹՎԵՐԸ
Մեկ, երկու, երեք՝
Ձմերուկը բերեք։
Ձորս, հինգ, վեց՝
Ընկավ կոտրվեց։
Յոթ, ութ, ինը՝
Ասեք նրա գինը:
ՈՒԼԻԿԸ
Ուլիկ, ուլիկ, ա՛յ ուլիկ,
Դու դեռ շատ ես պստլիկ,
Քամին կգա, կփչի,
Քեզ շատ արագ կտանի:
Ուլիկ, թե գաս դու ինձ մոտ,
Ոչ մի բազե չի գա մոտ...
ԱՂԱՍԻՆ
Մեր գառնարած Աղասին
Մի ուլ ունի, երկու գառ:
Այդ երեքը միասին
Գիտեն միայն երկու բառ:
-Բե՜,- ուտել են ուզում կրկին,
Մե՜,- կանչում են մայրիկին:
ԱՂՎԵՍՆ ՈՒ ՓԻՍՈՆ
Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Գայկը ելավ մարզանքի,
Ուստա Փիսոն կրակեց,
Գայլի փորը տրաքեց։
ԻՄ ՇՈՒՆԸ
Խռովել էր իմ շունը,
Էլ չէր հսկում մեր տունը:
Ո՛չ խաղում էր, ոչ՛ հաչում,
Ո՛չ էլ բան էր պահանջում,
Նույնիսկ չասաց «հաֆ-հաֆ-հաֆ» ,
Երբ գող կատուն մտավ տուն: