Օգոստոսին հանրապետությունում ամենից շատ ծնունդ գրանցվել է Շիրակում

Ընթացիկ տարվա օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ընդհանուր 4 090 ծնունդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Երեւանում գրանցված ծնունդների թիվը 2 071-ն է, որից 576-ը կամ 28 տոկոսը' կեսարյան հատման միջոցով:

Մարզերում գրանցվել է 2 019 ծնունդ, որից 222-ը կամ 11 տոկոսը' կեսարյան հատումով: Օգոստոս ամսվա ծնունդների ամենամեծ թիվը' 358, գրանցվել է Շիրակի մարզում:

Լոռու մարզում 301 ծնունդ է գրանցվել, Կոտայքի մարզում' 258, Արարատում' 256: Գեղարքունիքի մարզում գրանցված ծնունդները 234-ն են, Արմավիրի մարզում' 196-ը:

Տավուշում եւ Սյունիքում օգոստոս ամսվա ծնունդները գրեթե հավասար են' համապատասխանաբար' 131 եւ 130: Արագածոտնի մարզում գրանցվել է 99, իսկ ամենից քիչ ծնունդները Վայոց ձորի մարզում են' 56: