ԻՄ ՓՈՔՐԻԿ-ը` «Մանկության աշխարհ ЕХРО-2013»-ում. փոքրիկ այցելուների լուսանկարներ

Լուրեր

Հունիսի  8-10-ը Երևանում անցկացվեց  «Մանկության աշխարհ  ЕХРО-2013»-ը:  Իր բովանդակալից տաղավարով հանդես եկավ նաեւ ԻՄ ՓՈՔՐԻԿ-ը:  Վաղ առավոտից մինչեւ երեկո ակտիվ իրարանցում էր: ԻՄ ՓՈՔՐԻԿ-ի հավատարիմ ընթերցողներից մինչեւ կայքից անտեղյակ մարդիկ, որոնք սիրով տեղեկանում ու պահանջում էին ավելին:

ԻՄ ՓՈՔՐԻԿ-ի համար առաջնային է յուրաքանչյուր ընթերցողի կարծիքը, հորդորն ու պահանջը, հետեւաբար մեր

Հունիսի  8-10-ը Երևանում անցկացվեց  «Մանկության աշխարհ  ЕХРО-2013»-ը:  Իր բովանդակալից տաղավարով հանդես եկավ նաեւ ԻՄ ՓՈՔՐԻԿ-ը:  Վաղ առավոտից մինչեւ երեկո ակտիվ իրարանցում էր: ԻՄ ՓՈՔՐԻԿ-ի հավատարիմ ընթերցողներից մինչեւ կայքից անտեղյակ մարդիկ, որոնք սիրով տեղեկանում ու պահանջում էին ավելին:

ԻՄ ՓՈՔՐԻԿ-ի համար առաջնային է յուրաքանչյուր ընթերցողի կարծիքը, հորդորն ու պահանջը, հետեւաբար մեր բարեհամբույր ու քաջատեղյակ աշխատակիցները սիրով պատասխանում էին բոլոր հարցերին ու իրենք էլ տալիս հարցեր: ԻՄ ՓՈՔՐԻԿ-ի հատուկ արտադրանքից` շապիկներից մինչեւ կայքի խորագրեր` բոլոր  պահանջված առաջարկներին կտրվի ընթացք: Եվ շատ շուտով կհայտարարենք, որ մեր ընթերցողները կարող են շապիկների վրա իրենց ցանկալի բառերն ու արտահայտությունները  պատվիրել:

Ինչեւէ, վայելեք փոքրիկ այցելուների  ժպտուն լուսանկարները` հետևելով հղմանը, իսկ մենք անցնենք գործի:

Մանկական հավատարմությամբ` ԻՄ ՓՈՔՐԻԿ

Գովազդ