2013-ն էլ աննկատ մոտեցավ ավարտին: Ժամանակն է ամփոփելու տարին և նոր ծրագրերով դիմավորելու 2014-ը:
Անցնող տարում «Իմ փոքրիկ»-ը գործարկեց «Հարց գինեկոլոգին» և «Հարց հոգեբանին» բաժինները, ինչպես նաև «Օվուլյացիոն օրացույց» հավելվածը, որը հնարավորություն է տալիս հաշվարկել բեղմնավորման համար նպաստավոր օրերը: 2013-ի սկզբին գործարկեցինք «Փոքրիկիս հայրիկը»-ը բաժինը, որտեղ անդրադառնում ենք հայրիկներին հուզող հարցերին:
Անցնող տարում «Իմ փոքրիկ»-ը հանդես եկավ երկու ասուլիսներով, որտեղ «Իմ փոքրիկ» թիմը և մեզ հետ

համագործակցող մասնագետներն անդրադարձան տվյալ պահին ծնողներին առավել շատ հուզող հարցերին: Կազմակերպվեց նաև հանդիպում հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ, որտեղ ծնողները դեմ առ դեմ իրենց հարցերն ուղղեցին հոգեբանին ու ստացան սպառիչ պատասխաններ:
Այս տարում մեր լսարանին ներկայացանք բրենդային արտադրանքով, որը մեծ պահանջարկ ունեցավ:
«Իմ փոքրիկ»-ը մասնակցեց նաև «Մանկության աշխարհ էքսպո 2013»-ին` հանրությանը ներկայացնելով www.impoqrik.am կայքը և գործունեության ողջ ասպեկտը:
Նաև շարունակեցինք մեր ընթերցողներին ներկայացնել որակյալ նյութեր ու մասնագետների խորհուրդները կնոջ և տղամարդու վերարտադրողական առողջության և մինչև 6 տարեկան երեխաների խնամքի, դաստիարակության ու առողջության մասին:
Սիրելի ընթերցողներ, «Իմ փոքրիկ»-ը շնորհավորում է ձեր Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում, որ գալիք տարում ունենաք բազմաթիվ հաջողություններ և չունենաք խնդիրներ: Ամենակարևորը, մաղթում ենք, որ ամեն առավոտյան տեսնեք Ձեր փոքրիկների անհոգ ու երջանիկ ժպիտը, թող ձեր տունը լեցուն լինի մանկական խինդ ու ծիծաղով:
Իսկ մենք աշխատանքային առօրյային կվերադառնանք հունվարի 12-ից: Սպասեք մեզ:
«Իմ փոքրիկ»-ը 2014-ին ևս կշարունակի իր հավատարիմ ընթերցողներին մատուցել որակյալ ինֆորմացիա: Հաջորդ տարում մենք նաև կներկայանանք բոլորովին նոր ծրագրերով ու գաղափարներով: Փակագծերը, սակայն, չբացենք: Սպասեք «Իմ փոքրիկ»-ին` նոր շնչով ու մատուցմամբ:
Մանկական հավատարմությամբ` Իմ փոքրիկ