Փոքրիկի մոտ ծագում են հարցեր՝ ինչու հայրիկը չի վերադառնում պատերազմից. ի՞նչ պատասխանի մայրիկը

Լուրեր

Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։

 

Երեխային անդառնալի կորուստը ներկայացնելու մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի հետ:

Հնարավոր է՝ երեխայի մոտ հարցեր առաջանան, որոնք նա չբարձրաձայնի: Լուսինե Գրիգորյանն ընդգծում է՝ մեծահասակը չպետք է խուսափի երեխայի հետ հայրիկի մասին խոսելուց, պետք է պատրաստ լինի երեխայի կողմից հնչող ցանկացած հարցի պատասխանելուն։

«Երեխան շատ հաճախ մայրիկին հարցեր չի տալիս, որպեսզի նրան չտխրեցնի, որոշ դեպքերում նաև չբարկացնի։ Երեխայի հետ պետք է լինել անկեղծ։ Փոքրիկի մոտ կարող են ծագել, սակայն չբարձրաձայնվել հարցեր, երբ զգում է, որ մայրիկն այդ հարցերից խուսափում է»,- պատմում է նա:

Հոգեբանը փոքրիկի հարցերի ու մայրիկի անկեղծ պատասխանների հետևյալ օրինակներն է ներկայացնում՝

 

Օրինակ 1՝

- Հայրիկն այլևս չի գալու՞:

- Այո՛, նա այլևս չի գալու: Բայց նա միշտ մեզ հետ է, քանի դեռ մենք հիշում ենք նրան, խոսում նրա մասին, տոնում նրա ծննդյան օրը։

Օրինակ 2՝

- Ինչու՞ մյուսները հայրիկ ունեն, իսկ ես՝ ոչ:

- Դու ևս հայրիկ ունես: Քո հայրիկը գուցե ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն միշտ լինելու է քո կյանքում իր խորհուրդներով, այն հիշողությամբ, որով դու կարող ես հպարտանալ։

 

Շարունակելի

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ