«Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը բազմաթիվ խնդիրներ է պարունակում: Իմ խորին համոզմամբ, եթե համեմատենք ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ, ապա երեխաների առումով որոշակի արտոնություններ անպայման պետք է լինեն` առողջության, կրթության իրավունքի կոնտեքստում և այլն»,- Aysor-ի թղթակցի հետ զրույցում նշեց Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Այդ ամենը նպաստում է ոչ միայն երեխայի զարգանալուն ու նորմալ հասակ առնելուն, այլև նրան հնարավորինս բռնություններից զերծ պահելուն:
Ամենամեծ խնդիրը, որ այսօր առկա է, ըստ Ա. Բաբլոյանի, այն է, որ ինչքան էլ Հայաստանը որոշակի քայլեր է կատարել այդ ոլորտում` առկա է ԵԻՊ համահունչ օրենք, կան տարբեր այլ օրենքներ և այլն, բայց կյանքը փոփոխվում է ու առաջանում են նոր խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք լուծումներ են պահանջում: Ու երբեմն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային համագործակցության մակարդակում, ինչը , ի թիվս այլ հարցերի, հնարավորություն է ընձեռում ընտանիքներին հանգիստ տեղաշարժվել:
Սակայն, հիշեցրինք մեր զրուցակցին, թե' իր գործընկերները, թե' նաև միջազգային շատ փորձագետներ, այդ թվում անև մեկ շաբաթ առաջ, երբ Երևանում ԵԻՊ խնդիրներին նվիրված
«Բնական է, մենք էլ բացառություն չենք ու երկիր ենք, որն ունի իր թե' առավելությունները, թե' դժվարությունները»,- համաձայնեց նա: Որպես առավելության օրինակ նա մատնանշեց ներառական կրթական համակարգի ներդրումը, որով ցույց տվեցինք, որ չենք ուզում տարանջատել, ասենք, հատուկ կարիքավոր երեխաների ընդհանուր հանրակրթական համակարգում կրթություն ստանալու իրավունքը և կամ հասել ենք նրան, որ մինչև 7 տարեկան երեխաների սպասարկումը բուժհաստատություններում բացարձակ անվճար է: Բայց, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք.
«Օրինակ, 7-18 տարեկանները վճարովի են …այնպես որ իրավունքների ոլորտը կզարգանա դանդաղորեն` երկրի զարգացմանը զուգընթաց»,- ընդգծեց Ա.Բաբլոյանը:
Ի դեպ օրերս, արդեն հիշատակած համաժողովի շրջանակում, Aysor.am-ն այցելել էր Քանաքեռ-Զեյթում համայնքում գործող ներառական մանկապարտեզ, ուր հաճախում է 140 երեխա, որից կարիքավոր են 15-ը: Հիմնական ախտորոշումը, որ գերակշռում է, աուտիզմն է և, ինչպես նշում են մասնագետները, Հայաստանում վերջին տարիներին այս հիվանդության աճի միտում կա: Հետաքրքրվեցինք` արդյո՞ք պաշտոնապես կարելի է ֆիքսել, որ իսկապես նման միտում ունենք և աուտիզմի դեպքերը շատացել են` հատկապես երեխաների շրջանում:
Պատգամավորը դժվարացավ պնդել, թե աճ է գրանցվել և բացատրությունը, թերևս, նրանում է, որ Հայաստանում այսօր կարողանում են ճիշտ ախտորոշել հիվանդությունները: Անգամ կատակեց`«գուցե գերախտորոշում ենք».
«Իսկ եթե լուրջ խոսենք, դա շատ դրական միտում է, որ երեխաներին կարողանում են ճիշտ ախտորոշել ու ըստ այդմ համապատասխան բուժում նշանակել: Դրական է նաև այն, որ ասենք, դուք տեսել եք 15 երեխա, որոնց մեծ մասը աուտիզմով է հիվանդ ` հաղորդակցման խնդիրներ ունեն: Նրանք, սակայն, մանկապարտեզ են հաճախում ու հնարավորություն ստանում ինտեգրվել հասարակությանը»,- ավելացրեց նա:
Ի դեպ, 1999թ-ին առաջինը Հայաստանում այդ ծրագիրը սկսել է «Արբես» առողջության ու ցերեկային խնամքի կենտրոնը, որն այսօրվա դրությամբ սպասարկում է ամսական 120-130 մտավոր առողջության, ֆիզիկական, հոգեբանական, կրթական և վարքային խնդիրներով երեխաների: Այն հանդիսանում է «Արաբկիր» երեխաների առողջության և վերականգնողական հիվանդանոցի մի մաս: Իսկ բացի այս կենտրոնից, Հայաստանում արդեն գործում են նմանատիպ շատ հաստատություններ, ինչը, Ա.Բաբլոյանի համոմզմաբ, միայն ողջունելի է:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց` կարիքավոր երեխաները լինելով հանրակրթարաններում, ավելի հեշտ են հաղթահարում թե’ հիվանդությունը, թե’ հասարակությանն ինտեգրվելու բարդույթը: Այնպես որ այս գործընթացում զգալի հաջողությունների համար շատ կարևոր է, որ պետությունը գնահատի ու ըստ այդմ էլ համապատասխան թվաքանակով սոցիալական ծառայողների հաստիքներ ապահովի նմանատիպ հաստատություններում:
Aysor.am