Երեխաների ճարպակալման համար զրկելու են ծնողական իրավունքից

Արեւմտյան աշխարհում որքան ավելի է սրվում ճարպակալման խնդիրը, մարդիկ այնքան ավելի արմատական միջոցների են դիմում այն լուծելու համար: Օրինակ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը երեքշաբթի օրը որոշում է ընդունել, որով խորհուրդ է տալիս այն ծնողներին, որոնց երեխաների 5 տարին դեռ չի լրացել, ամեն օր նրանց հետ զբաղվել ֆիզկուլտուրայով: Այդ մասին գրում է The Atlantic Wire հրատարակությունը:

Ամերիկացիները քաշի պակասեցման հարցում շատ ավելի հեռու են գնացել: Չորեքշաբթի Հարվարդի համալսարանի գիտնականները Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հանդեսում հոդված են հրապարակել, որում առաջարկում են ծնողական իրավունքներից զրկել ամուսնական այն զույգերին, ում երեխաները տառապում են ճարպակալումից: Եվ դա կատակ չէ: Գիտնականները նաեւ գրում են, որ ձգտելու են

համերկրային մակարդակով հասնել նման օրենքի ընդունման:

 

«Չնայած ակնհայտ անհարմարություններին, որոնք կարող են կապված կինել մարդկանց մասնավոր կյանքին պետության միջամտության հետ, մենք գտնում ենք, որ այդ միջոցները երբեմն կարող են անհրաժեշտ լինել երեխային պաշտպանելու համար»,- ասում է հանրային առողջապահության Հարվարդի դպրոցի իրավաբան եւ հետազոտող Լինդսի Մերտան:

Նրա գործընկերը' Դեւիդ Լյուդվիգն, այն կարծիքին է, որ ընտանիքի եւ երեխաների ժամանակավոր բաժանումը «երկուստեք օգտակար կլինի, քանի որ երեխան տուն վերադառնալու համար կջանա արագորեն նիհարել, իսկ ծնողները անհամբերությամբ նրան կսպասեն, ինչն անուղղակիորեն կնպաստի ընտանիքի ամրապնդմանը»:

 

Արմենպրես