Այսօր ամենատաքուկ միջավայրի՝ ընտանիքի օրն է

Մայրիկ, հայրիկ, երեխաներ, տատիկ ու պապիկ՝ հայկական ընտանիքի դասական մոդելն է: Հենց այս մոդելն է հարյուրամյակներ շարունակ եղել մեր երկրի հենասյունը: Ամուր ու սիրով ընտանիքում մեծացել են խելացի, աշխատասեր, ազնիվ ու հայրենասեր երեխաներ, որոնց այդպիսին դարձրել են անսահման սեր տվող ծնողներն ու տասնամյակների փորձառությունը կիսող տատիկ-պապիկները:

Հենց այդ պատասխանատու դաստիարակների շնորհիվ է մեր երկիրը սերնդափոխվել ու  գոյատեւել հազարամյակներ շարունակ:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ արեց մայիսի 15-ը հռչակել  Ընտանիքի միջազգային օր։ 2011թ. փետրվարի 9-ին Ընտանիքի օրվան միացավ նաեւ Հայաստանը:

Սիրելի մայրիկներ ու հայրիկներ, սիրեք ձեր ընտանիքն աշխարհում ամեն ինչից շատ, նվիրվեք անմնացորդ, զիջեք մեծահոգաբար, ներեք խոհեմաբար, շնորհակալ եղեք՝ երախտիքի զգացումով, ներողություն խնդրեք՝ իսկական զղջումով եւ մեծացրեք այնպիսի երեխաներ, որոնցով կհպարտանա ոչ միայն ձեր ընտանիքը, այլեւ ամբողջ երկիրը:

Շնորհավոր աշխարհի ամենատաքուկ միջավայրի՝ Ընտանիքի օրը:

 

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ Փոքրիկ»