Լոս Անջելեսում ծնված Մելիդա Սթար Գվիդոն աշխարհի ամենափոքր նորածինն է համարվել: Նա ձեռքի ափի մեծության է, ծնվելիս կշռել է ընդամենը 270գրամ: Նրա 22 ամյա մոր հղիությունը բժիշկները ստիպված են եղել ընդհատել 24 շաբաթ հետո, և փրկել մոր ու երեխայի կյանքը: Բժիշկները ծնողներին զգուշացրել են, որ նորածնի կենդանի մնալու շանսերը փոքր են, թեև եղել են դեպքեր, երբ նվազ քաշով նորածինները հաղթահարել են քաշը ու ողջ են մնացել:
Այժմ երեխայի վիճակը կայուն է և ծննդյան տոները կանցկացնի ոչ թե ինկուբատորում, այլ տանը` շրջապատված ընտանիքի անդամների ջերմությամբ: Մինչև օրս Մելիդայից ավելի փոքր քաշով ծնված երեխան ընդամենը 100 գրամով է զիջել նրան` 260 գրամ, և այժմ 7 տարեկան է:
armnews TV



