Բարի լույս...
Ես Նունեն եմ, ազգանունս՝ Օհանյան, ծնվել եմ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ Ռուսուդան Վարդանյանի և Կարինե Կիրակոսյանի անմիջական օգնությամբ: Ես միակ փոքրիկը չեմ, որ պրոֆեսիոնալ ու ապահով ձեռքերի շնորհիվ լույս աշխարհ եմ գալիս ու հայտնվում մայրիկիս գրկում:
Ամեն օր «Շենգավիթ» ԲԿ-ում իմ պես տասնյակ փոքրիկներ են ծնվում՝ մանկական առողջ ճիչով երջանկացնելով տասնյակ մարդկանց:
Անցյալ շաբաթ «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 45 առողջ երեխա՝ 25 տղա և 20 աղջիկ:
Առողջ և երջանիկ մանկություն բոլոր մանուկներին...