Դայակը սպանել է CNBC հեռուստաալիքի ղեկավարի երկու երեխաներին

Ահասարսուռ դեպք է տեղի ունեցել Նյու Յորքում` մեգապոլիսի ոստիկանությունը ձերբակալել է 50-ամյա դայակի, ով սպանել է իր հոգածությանը վստահված երկու երեխաների: Մեկ տարեկան որդու և վեց տարեկան դստեր դիերը մայրը հայտնաբերել է արնաշաղաղ լոգարանում:

Երեխաների կողքին, խոհանոցային դանակի հարևանությամբ երեխաների մայրը հայտնաբերել է նաև նրանց սպանողին. դայակը եղել է անգիտակից վիճակում, պարանոցին բաց վերքով վնասվածքով:

«Cursor news»- ը հաղորդում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Մանհեթենի շքեղ տներից մեկում: Ինչպես ավելի ուշ է պարզվել, երեխաների հայրը CNBC հեռուստաալիքի ղեկավարներից մեկն է` Քևին Քրիմը:

Մարդասպան-դայակին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մասնագետների միջամտությամբ հաջողվել է փրկել նրա կյանքը: Ոստիկանությունը հակված է ենթադրել, որ կինը փորձել է ինքնասպան լինել երեխաներին սպանելուց հետո:

Աղբյուր` Panorama.am