Դայակի ընտրությունը բավականին դժվար և պատասխանատու գործընթաց է: Որպեսզի ընտրեք համապատասխան աշխատակցի, որին կկարողանք վստահել Ձեր փոքրիկին, կպահանջվի ժամանակ ծախսել: Եվ այս գործին պետք է մոտենալ գործին գիտակ լինելով:
Այսօր դայակի առաջարկությունները բազմազան են, սակայն իրականում նրանց շարքերում բարեհաջող դայակներ շատ քիչ են: Շատ դիմողնորի թվում է, թե դայակի աշխատանքը հեշտ է, որի համար չի պահանջվում հատուկ կրթություն կամ գիտելիքներ: Իրականում դա այդպես չէ, և ընտրության ժամանակ ծնողները ցանկալի է` մեծ ուշադրություն դարձնեն նախկին աշխատավայրից տրված հանձնարարական նամակին: Այդ նամակի առկայությունը արդեն խոսում է այն մասին, որ մարդը, որը եկել է Ձեզ մոտ աշխատելու, արդեն քչից-շատից գիտի, թե ինչպես վերաբերվի փոքրիկների հետ և ինչպես խնամի նրանց:
Ցանկալի է դայակ ընտրել միջնորդի միջոցով. այդպիսով ծնողնելը զգալիորեն կտնտեսեն իրենց ժամանակը և կստանան համապատասխան երաշխիք: Նաև կարող եք դիմել երաշխավորվոծ գործակալության, որոնք Ձեզ կտրամադրեն որակավորված, փորձառու դայակների ցանկացած տարիքի երեխայի համար: Շատ կարևոր է նաև, որ նրանք ունենան ընտանիքում աշխատելու փորձ:
Գործակալություն ընտրելու հարցում եզեք զգույշ. ընտրեք այնպիսին, որը ճանաչված է և փաստացի պատասխանատվություն է կրում իր մատուցած ծառայությունների համար:
Սակայն, սիրելի ծնողներ, Ձեր հույսը ամբողջությամբ մի կապեք միջնորդների կամ գործակալությունների հետ: Պետք է, որ դուք ինքներդ էլ հարցազրույց անցկացնեք համապատասխան թեկնածուի հետ: Ամեն ոք որոշակի պահանջներ է ներկայացնում և որպեսզի սեփական կարծիք կարողանաք ձևավորել, ավելի արդյունավետ է , որ զրուցեք Ձեր ապագա դայակի հետ: Զրուցեք նրա հետ անգամ ամենափոքր նյուանսների մասին, և որոշում կայացրեք, թե արդյոք նա համապատասխանում է Ձեր պահանջներին, թե Դուք դեռևս պետք է շարունակեք ձեր փնտրտուքները:
Հարցազրույց անցկացնելը այդքան էլ դժվար չէ. մի քանի կարևոր հարցեր, որպեզսի կարողանաք կողմորոշվել: Լավ ինքնակենսագրությունը միանգամից շատ բանի մասին կարող է խոսել, որը սակայն չի պարտադրում, որ Դուք անպայման պետք է նրան ընտրեք, լսեք նաև ձեր սրտին , հնարավորության դեպքում զրուցեք նախորդ վարձակալի հետ: Եվս մեկ գաղտնիք` լսեք Ձեր ներքին ձայնին և Ձեր փոքրիկի ինտուիցիային, որը սովորաբար ուղեկից է ճիշտ ընտրության: Եթե շփումը նրա հետ հաճելի և հեշտ է Ձեզ և փոքրիկի համար, ապա անհրաժեշտ չեն ոչ հանձնարարական նամակները, ոչ ինքնակենսագրականը և ոչ էլ հատուկ կրթությունը:



