Բաղադրիչներ
- 1 հասած բանան
- 1 ձու
- 4 ճ/գ վարսակի ալյուր
- մի պտղունց դարչին՝ ցանկության դեպքում
Պատրաստումը
Բանանը տրորել, ավելացնել ձուն և վարսակի ալյուրը։ Խառնել և թողնել 5 րոպե։ Փոքր բլիթներ ձևավորել և պատրաստել չկպչող թավայի վրա՝ տապակելով երկու կողմից։
Բարի ախորժակ



