Զատիկ

 

Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով` վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:

 

Ա­ռա­ջի­նը Հին Կտա­կա­րա­նի այն դրվագն է, երբ հրեա­նե­րը, Աստ­ծո խնա­մա­ծութ­յամբ և Մով­սե­սի ա­ռաջ­նոր­դութ­յամբ անց­նե­լով Կար­միր ծո­վը, փրկվե­ցին ե­գիպ­տա­կան գե­րութ­յու­նից: Ե­գիպ­տա­կան գե­րութ­յու­նից ձեր­բա­զատ­վե­լը խորհր­դան­շում էր մեղ­քի և մահ­վան երկ­րից դուրս գա­լը, զատ­վե­լը և դե­պի Ա­վետ­յաց եր­կիր ճա­նա­պարհ­վե­լը:

Երկ­րոր­դը Քրիս­տո­սի Հա­րութ­յունն է: Աստ­ծո Որ­դին՝ իբ­րև Գառն Աստ­ծո, Իր ար­յու­նը թա­փեց մե­ղա­վոր մարդ­կութ­յան հա­մար, խաչ­վեց և եր­րորդ օ­րը հա­րութ­յուն ա­ռավ մե­ռել­նե­րից, որ­պես­զի բո­լոր Ի­րեն հա­վա­տա­ցող­նե­րին սրբե­լով մեղ­քե­րից՝ ար­ժա­նի դարձ­նի հա­վի­տե­նա­կան կյան­քին:

Ե­գիպ­տո­սից Իս­րա­յե­լի դուրս գա­լը խորհր­դան­շում է մարմ­նա­վոր գե­րութ­յու­նից ա­զատ­վե­լը, իսկ այժմ Քրիս­տո­սի հա­րութ­յան զո­րութ­յամբ մարդ­կութ­յու­նը` Նոր Իս­րա­յե­լը, փրկվում է մեղ­քի և մահ­վան տի­րա­կա­լութ­յու­նից` խա­վա­րից դառ­նա­լով դե­պի աստ­վա­ծա­յին լույ­սը, հա­վատն ու հա­վի­տե­նա­կան կյան­քը:

Այս­պի­սով՝ Հին Կտա­կա­րա­նի զատ­կա­կան գա­ռը օ­րի­նակն է Հի­սուս Քրիս­տո­սի:

Շարունակությունը` http://www.qahana.am/