ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Միշել Հոլը ծննդաբերել է «հսկայի», ով ունի 6 ամսական փոքրիկին համապատասխան հասակ: Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Այսեք Մայքլ Հոլ անունով նորածինն ունի 64 սմ հասակ և կշռում է 6կգ:
Աղբյուրը նկատում է, որ նրա քաշը գերազանցում է նորման:
Մայրը պատմել է, որ նախքան երեխայի ծնունդը ինքն արդեն նախազգում էր, որ տղան բավական խոշոր է լինելու, քանի որ այդ էր վկայում նրա որովայնի մեծությունը: Հիվանդանոցի տնօրինությունը, որտեղ կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ է եկել «հսկան», պատմել է, որ վերջին 30 տարվա մեջ Այսեքն իրենց մոտ ծնված ամենաբարձրահասակ երեխան է:
Աղբյուրը՝ tert.am