Յուղ «Жара»՝ մեր խոհանոցի նոր բնակիչը

Որևէ ուտեստ պատրաստելիս հատկապես կարևոր է ճիշտ յուղի ընտրությունը: Ձեր պատրաստած ճաշատեսակները որպեսզի լինեն համեղ և օգտակար, խորհուրդ ենք տալիս օգտագործել «Жара» ապրանքանիշի յուղերը:

«Жара» յուղերը նորույթ են ՀՀ շուկայում, դրանք.

  • Բնական են և էկոլոգիապես մաքուր,
  • Չունեն տհաճ հոտ կամ համ,
  • Տապակելիս չեն այրվում,
  • Պատրաստված են բարձրորակ հումքից,
  • Իսկ կատարելագործված տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս, արտադրության գործընթացում պահպանել յուղի բոլոր օգտակար հատկանիշները:

Շտապեք ձեռք բերել և ինքներդ կհամոզվեք, որ այն լավագույն ընտրությունն է Ձեր ընտանիքի համար:

«Жара» ապրանքանիշը Ձեզ է ներկայացնում համեղ բաղադրատոմսեր, բայց նախ և առաջ զինվեք «Жара Топленое Натуральное» յուղով:

1. Բանանով պուդինգ

Բաղադրիչներ`

4 բաժնի համար
5 բանան
3 ձու
6 ճգ շաքարավազ
2 ճգ կիտրոնի հյութ
1 բաժակ սուխարի
2 բաժակ անանասի հյութ
6 ճգ «Жара» յուղ

Պատրաստման եղանակը`

Բանանները մաքրել, կտրատել և ճզմել պատառաքաղով, լցնել մի քիչ կիտրոնի հյութ: 
Առանձին հարել ձվի դեղնուցները, շաքարն ու «Жара» յուղը, ավելացնել բանանի վրա: Այս ամենը լավ խառնել, որի ընթացքում էլ լցնել անանասի հյութն ու ցանել մանրացրած սուխարին: 
Սպիտակուցները հարել շաքարի հետ, լցնել բանանի վրա: Ստացված զանգվածը լցնել հատուկ ֆորմայի մեջ, նախորոք յուղով քսված, (զարդարման համար կարելի է ամանի պատերին կտրատված բանանի կտորներ շարել) դնել ջեռոցի մեջ, եփել միջին ջերմաստիճանում 30րոպե:
Այս պուդինգը շատ համեղ է ճաշակել կարմիր գինու հետ:

 

2. Լազան-Կարկանդակ

Բաղադիչներ՝

2 գլուխ սոխ

1կգ աղացած միս

2 կարմիր պղպեղ

100մլ  «Жара» յուղ

2-3 պճեղ սխտոր

200մլ սերուցք

600գր մակարոն

200 գր քերած պանիր

700գր պահածոյացրած լոլիկ

Կանաչի, աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխը, սխտորը, կարմիր պղպեղը մանրացնել և տապակել «Жара» յուղի մեջ, ավելացնել միսը, աղը, պղպեղը և շարունակել տապակել: 3 րոպե անց ավելացնել լոլիկը՝ իր հյութով, եփել, ավելացնել մանր կտրատած կանաչին: Մակարոնն առանձին կաթսայում խաշել, աղ անել, ջրքամել: Ջեռոցի տախակը յուղել, շերտերով լցնել միսը, մակարոնը, միսը, այնպես, որ վերին շերտում լինի մակարոնը, վերջում ավելացնել պանիրը, սերուցքը, ծածկել փայլաթիթեղով ու եփել 200°C տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե: Հանել ջեռոցից, փայալթիթեղը հեռացնել ու ևս 10 րոպե եփել մինչև կարմրելը: