Ինչպես հաղորդում է The Sun-ը, Լոնդոնում նորածին երեխան վարակվել է կորոնավիրուսով։ Նա ամենափոքրն է աշխարհում, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով։
The Sun-ը տեղեկացնում է, որ օրեր առաջ, երբ դեռ երեխան չէր ծնվել, նրա մայրը թոքաբորբի կասկածով դիմել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկը։
Սակայն միայն ծննդաբերությունից հետո կատարած թեսթն է ցույց տվել, որ թե՛ երեխան, թե՛ մայրը վարակված են։ Նրանք գտնվում են տարբեր հիվանդանոցներում և շարունակում են ստանալ համապատասխան բուժում։ Հիվանդանոցի աշխատակիցները, որոնք շփվել են մոր և երեխայի հետ, ինքնամեկուսացվել են։ Դեռևս պարզ չէ՝ երեխան վիրուսը ձեռք է բերել արգանդում, թե արդեն ծննդից հետո։



