Գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ խորը և հանգիստ գիշերային քունն ապահովելու համար կարևոր նախապայման է սիրելիի հետ նույն անկողնում քնելը, գրում է The Wall Street Journal-ը:
Թեև միևնույն անկողնում քնելը` խորը քնին խոչընդոտող բազմաթիվ երևույթներ է «պարունակում», ինչպես օրինակ` կողակցի անդադար շարժվելը, ծածկոցի քաշելը և խռմփոցը, այնուամենայնիվ մասնագետները գտնում են, որ միասին քնելն
Եթե զույգի միջև հարբերությունները կայուն և առողջ են, ապա դա ազդում է նաև նրանց քնի որակի վրա: Նման հարաբերություններում զույգն ապահովության զգացում է ունենում քնի ընթացքում, ինչպես նաև նրանց օրգանիզմում զգալի կրճատվում է սթրեսի և բորբոքային գործընթացների առաջացմանը նպաստող կորտիզոլ և ցիտոկին հորմոնների քանակությունը: Հակառակ դրանց կրճատմանը` օրգանիզմում զգալի ավելանում է սիրո հորմոնի` օկսիտոցինի չափը:
Գիտնակնները նաև պարզել են, որ ամուսնացած կանայք ավելի շուտ և, ընդհանրապես, հանգիստ են քնում, քան միայնակները: Իսկ տղամարդկանց դեպքում հանգիստ քնի գրավականը քնից առաջ սեռական պարտադիր ակտն է:
«Քնի գործոնն անչափ կարևոր է առողջության համար, քանի որ անքնությունից բազմաթիվ հիվանդություններ են առաջ գալիս»,- նշել է քնի մասնագետ Վենդի Թրոքսելը:
Թերթ.am