Երեխաների պաշտպանության օրը կրկնակի տոն դարձավ Աֆանեսյան Արմինեի համար. 10 տարվա անպտղությունից հետո «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի անմիջական միջամտությամբ ծնվեց նրա առաջնեկը՝ Լուսինեն:
32-ամյա մայրն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում: Մայրիկն ու փոքրիկը շնորհակալ են «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմին, հղիության ընթացքը վերահսկող գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանին, կեսարյան հատումն իրականացրած գինեկոլոգ Անի Սիրունյանին:
Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին, փոքրիկին էլ մաղթում անամպ մանկություն:



