Պահպանակի oգտագործման սխալները

Բոլորը գիտեն, թե ինչ է պահպանակը. այն հակաբեղմնավորման լավագույն տարբերակներից է, որը, սակայն, կարող է անօգուտ դառնալ սխալ օգտագործման դեպքում: 

Ի՞նչ սխալների մասին է խոսքը

Սխալ 1՝ Ժամկետն անց պահպանակի օգտագործումը. այն կարող է պատռվել ամենաանպատեհ պահի: 

Սխալ 2՝ Կենդանիների մաշկից պատրաստված պահպանակի օգտագործումը.նման պահպանակները պաշտպանում են անցանկալի հղիությունից, սակայն ոչ սեռավարակներից: Եթե լատեքսից ալերգիա ունեք, կարող եք պոլիուրետանից պատրաստված

պահպանակներ օգտագործել: 

Սխալ 3՝ Պահպանակը տաքացնելը. չարժե պահպանակը տաբատի հետևի գրպանում պահել, տաք առարկաներին մոտ դնել կամ թողնել արևի տակ: Պահպանակն այս ամենից կորցնում է իր ամրությունը: 

Սխալ 4՝ Պահպանակի փաթեթն ատամներով կամ մկրատով բացելը. այսպես այն կարող է վնասվել: 

Սխալ 5՝ Յուղ կամ ճարպ պարունակող լուբրիկանտների օգտագործումը(վազելին, մանկական նրբաքսուկ). սա պահպանակի վրա անցքեր ու պատռվածքներ է առաջացնում: 

Սխալ 6՝ Պահպանակն օգտագործելուց առաջ հետ ոլորելը. այս դեպքում պահպանակը պարզապես կարելի է դեն նետել, քանի որ անհնար կլինի այն հագնել:


Նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am