Ե՞րբ դպրոցներում կմեկնարկի գարնանային արձակուրդը

Հայաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդը առաջին դասարանցիների համար կﬔկնարկի մարտի 15-ին և կտևի ﬕնչ ապրիլի 1-ը ներառյալ, իսկ երկրորդից տասներկուերորդ դասարանի աշակերտների համար գարնանային արձակուրդը կսկսի մարտի 26-ից ﬕնչև ապրիլի 1-ը ներառյալ:

Ի դեպ, կարգի համաձայն՝ դպրոցները կարող են գարնանային արձակուրդի համար հատկացված օրերը ﬕացնել ձﬔռային արձակուրդին: Նման դիմումով նախարարություն դիմած դպրոցներն  այս տարի չեն ունենա գարնանային արձակուրդ: