Սիրելի՛ ծնողներ, այս տարի Երևանը նոր տոնածառ ունի: Մեր երկրի գլխավոր տոնական ծառն ունի 37 մետր բարձրություն: Այն պատրաստված է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից ու զարդարված է լուսատու շղթաներով և 1500 խաղալիքով:
Ընդամենը 7 օրից՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան, կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը: Հանդիսավոր արարողությանը կարող եք ներկա լինել նաև դուք՝ ձեր երեխաների հետ միասին։
Մաղթում ենք ուրախ ժամանց։



