«Աշտարակ-Կաթ»-ը պաշտոնապես հերքում է ապատեղեկատվությունը. ընկերությունը չի լուծարվել

Ի պատասխան ԶԼՄ-ներով շրջանառվող լուրերի՝ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ «Աշտարակ-Կաթ»  ՓԲԸ-ի լուծարման մասին լուրերն ապատեղեկատվություն են, չունեն որևէ հիմք և  չեն համապատասխանում իրականությանը: «Աշտարակ-Կաթ» բրենդն անփոփոխ է, և որևէ բանակցություններ չեն տարվել բրենդի փոփոխության վերաբերյալ:

 

 

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը իր սպառողներին հայտնում է, որ  շարունակում է և շարունակելու է իր բնականոն աշխատանքը՝ ամեն օր կաթնամթերք մատակարարելով Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանը: Նշենք նաև, որ  ներկայումս ընկերությունը աշխատանքներ է տանում ինչպես արտադրատեսականու, այնպես էլ սպառման և արտահանման ծավալները ընդլայնելու համար: Մեր  սպառողներին էլ հավաստիացնում ենք, որ էլ ավելի կբարելավենք մեր արտադրանքի որակը և էլ ավելի պատասխանատվությամբ  կմոտենանք մեր աշխատանքին: