Մեկնարկել է «Մանկապատանեկան գրքի շաբաթ» ամենամյա ակցիան

«Մանկապատանեկան գրքի  շաբաթ»  ամենամյա  ավանդական  միջոցառումը կանցկացվի   մարտի 26-ից  ապրիլի  2-ը Գորիսում: Միջոցառմանը  մասնակցելու  համար  ՀՀ  մշակույթի  նախարարության  աջակցությամբ Գորիս  է  մեկնել  Հայաստանի  գրողների  պատվիրակությունը ` ՀԳՄ  նախագահ  Լևոն  Անանյանի  գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մշակույթի նախարարությունից,  նախատեսված են գրական հանդիպումներ, մանկական ստեղծագործությունների քննարկումներ և այլն:

Միջոցառման  շրջանակներում  Գորիսի  դպրոցներին  և  գրադարաններին  կնվիրվեն  պետական  պատվերով  և  աջակցությամբ հրատարակված  մանկական  և  գեղարվեստական  գրականություն: