Ուզում եք, որ Ձեր փոքրիկը սիրի ընթերցանությունը, օրինակ ծառայեք նրա համար: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ ընթերցասեր փոքրիկ մեծացնելու գործում:
- Թող փոքրիկը տեսնի, թե ինչպես եք ինքներդ հաճույքով կարդում՝ մեջբերումներ արեք, ծիծաղեք, որոշ հատվածներ անգիր արեք և այդպես շարունակ:
- Ցույց տվեք, որ Դուք գնահատում եք ընթերցանությունը՝ գնեք գրքեր, նվիրեք և ընդունեք որպես նվեր:
- Թող փոքրիկներն իրենք իրենց համար գիրք կամ ամսագիր ընտրեն:
- Տեսանելի տեղում ցուցանակ կախեք, որտեղ նշումներ կանեք, թե քանի գիրք և ինչքան ժամանակում է նա կարդացել և կնշեք առաջխաղացումը:
- Տան մի անկյունում տեղ հատկացրեք ընթերցելու համար՝ տաքուկ, հարմարավետ անկյուն՝ գրադարակներով և գրասեղանով:
- Տանը պետք է լինի մանկական գրադարան:
- Հավաքեք այնպիսի գրքեր, որոնք ոգեշնչում են փոքրիկներին, օրինակ, գիրք դինոզավրների կան տիրեզերագնացության մասին:
- Առաջարկեք փոքրիկին ֆիլմ դիտելուց առաջ կամ հետո կարդա համապատասխան գիրքը:
- Ըստ հերթականության միմյանց համար պատմվածքներ կան ծիծաղաշարժ պատմություններ կարդացեք: Դա արեք հեռուստացույց դիտելու փոխարեն:
- Լայնացրեք նրա ընկերական շրջապատը այնպիսի փոքրիկներով, որոնք սիրում են կարդալ և խրախուսեք դա:
- Խաչբառներ լուծեք:
- Խրախուսեք բարձրաձայն կարդալը, որպեսզի փոքրիկի մոտ զարգանա արտահայտչականությունը և ինքնավստահությունը
- Ավելի հաճախ փոքրիկից կարծիք հարցրեք իր կարդացած գրքերի մասին:
- Ավելի նախընտրելի է, որ փոքրիկը կարդա կարժ պատմվածքներ, հեքիաթներ, քան թե մեծածավալ ստեղծագործություններ: Այդպիսով նրանց մոտ առաջանում է ավարտականության և բավարարվածության զգացում:
- Թող ամեն երեկո քնից առաջ փոքրիկները գիրք կարդան:
Հաջողություն Ձեզ:



