Գյումրիում վիրավորված փոքրիկի վիճակը վատացել է

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտանալ դիալիզ: Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության

ներքո: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար: