Հղիության ինքնաբեր ընդհատումից, իսկ հետո փոխնակ մոր անհաջող հղիությունից հետո 27-ամյա Սիթալաքշմի անունով կինը կորցրել էր երբևէ երեխա ունենալու հույսը։ Սակայն նախորդ տարի՝ նոյեմբեր ամսին, կեսարյան հատման միջոցով նա լույս աշխարհ է բերում 2.7 կգ քաշ ունեցող աղջկա։
Երեխան կորցնելուց երկու տարի անց Սիթալաքշմին այցելել էր արհեստական բեղմնավորման կենտրոն, սակայն հետագա զարգացումները ևս անհաջողությամբ են պսակվել՝ չգտնելով համապատասխան փոխնակ մոր։ Բժշկներն առաջարկել են փոխնակ մոր դերում փորձել ընտանիքի անդամներից մեկին։ Աղջկա մայրը, ով ուղերկցելիս է եղել երիտասարդներին, առանց վարանելու համաձայնել է կրել սաղմը։ Նա եղել է կլիմքասի շրջանում, սակայն երկամսյա հորմոնային բուժում ստանալուց հետո վերականգնել է դաշտանային ցիկլը։ Չորրորդ ամսում սաղմը փոխադրվել է տատիկի արգանդի մեջ, իսկ ինն ամիս անց երեխան ծնվել է։ Նշվում է, թե երեխային լույս աշխարհ բերած տատիկն առաջին չորս ամիսներին նույնիսկ կրծքով է կերակրել փոքրիկին։
Աղբյուրը՝ panorama.am



