Իսպանիայի Գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի ուսումնասիրությունները պարզել են, որ երեխայի ճնշումը կարող է բարձրանալ, եթե նա օրվա մեջ երկու ժամից ավելի անցկացնի հեռուստացույցի առջև: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Բժիշկներն արձանագրել են, որ եվրոպացի երեխաների շրջանում ավելացել են հիպերտոնիկ հիվանդությամբ տառապողները: Սա ֆիզիկական ակտիվության նվազեցման ու էկրանների դեմ երկար նստելու հետևանք է: Գիտնականները հաստատել են այդ՝ վերլուծելով 5221 երեխաների տվյալները Իսպանիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Շվեդիայից ու Բելգիայից: Հետազոտության պահին երեխաները եղել են 2-10 տարեկան:
Հետազոտությունը տևել է երկու տարի: 1000 երեխայից 110-ն ունեցել են բարձր ճնշում: Մասնագետների պահանջով՝ երեխաներն օրվա մեջ 1 ժամից ավելի պետք է ֆիզիկապես ակտիվ լինեն, իսկ էկրանների դիմաց նստեն 2 ժամից պակաս:
Աղբյուրը` Panorama.am



