Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը կոչ է անում կանանց չհղիանալ, եթե վերջերս եղել են Բրազիլիայում կամ Մեքսիկայում:
Պատճառը, ըստ The Telegraph պարբերականի, «Զիկա» վիրուսն է, որը փոխանցվում է բացառապես մոծակի միջոցով: Ախտանշաններն են՝ տենդ, հոդացավ, ցան մաշկի վրա, գլխացավ եւ այլն:
Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ տղամարդկանց պահպանակ օգտագործել, եթե կինը հղի է: Հետազոտությունների համաձայն՝ «Զիկա»-ով վարակված կնոջ արգանդում երեխան նորմալ չի հասունանում, գանգի չափսերը սովորականից փոքր են լինում, ինչը հանգեցնում է մտավոր խնդիրների:
Ըստ լրատվամիջոցի, որը վկայակոչում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, մինչև տարեվերջ վիրուսակիրները կարող են լինել 4 միլիոն:



