Լիլիբել անունով շունը, որն ապրում է Վեյնգարտների ընտանիքում, հասարակ կենդանուց ավելին է: Նա հազվադեպ հանդիպող հիվանդությամբ տառապող աղջկա պահապան հրեշտակն է: Նորություն չէ, որ կենդանիների և երեխաների միջև միշտ էլ ջերմ հարաբերություններ են լինում:
Երեխաներին դուր է գալիս հոգ տանել կենդանիների մասին և խաղալ նրանց հետ: Իսկ շները, որպես շնորհակալություն, միշտ հավատարիմ են լինում նրանց: Բայց այս դեպքը յուրահատուկ է: Լիլիբել շան և 7-ամյա Մեգան Վեյնգարտի մասին ողջ աշխարհ գիտի:
Աղջիկը տառապում է հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդությամբ: Մեգանը սննդի հանդեպ ալերգիա ունի: Իսկ այն սնունդը, որտեղ կարող է
Շունը շատ կապված է փոքրիկ աղջկա հետ և նրա կողքից ոչ մի վայրկյան չի հեռանում: Նույնիսկ այն ժամանակ, երբ աղջիկը հիվանդանոց է գնում բուժում ստանալու, շունն ուղեկցում է իր տիրոջը և նրա հետ հավասար պառկում հիվանդասենյակում:
Աղբյուրը` Operativ.am