Մերկ հղի կնոջ արձանը Մեծ Բրիտանիայում վեճերի առարկա է դարձել

Մեծ Բրիտանիայի Իլֆրակոմբ առողջարանային քաղաքի բնակիչները առաջիկա 20 տարվա ընթացքում հնարավորություն կունենան հիանալու նկարիչ Դեմիեն Հերսթի նոր ստեղծագործությամբ: 

Քսանմետրանոց քանդակը կոչվում է «Հավատացեք»-«Ճշմարտություն»: Քանդակագործի մեկնաբանությամբ` այն պատկերում է ճշմարտությունն ու արդարությունը: Մերկ հղի կնոջ տեսքով արձանը

մի ձեռքում պահում է սուրը, մյուսում` արդարադատության կշեռքը: Նրա պատվանդանը օրենսդրական գրքերն են: 

Դրա հետ մեկտեղ արձանի աջ կողմը ավելի շատ նման է անատոմիայի գրքի, քանի որ երևում են կնոջ բոլոր ներքին օրգաններն ու նրա արգանդում գտնվող երեխան: 

Քաղաքում ժամանակակից քանդակի տեղադրման վերաբերյալ կարծիքները կիսվել են: Քաղաքային խորհուրդ են ստացվել բողոք պարունակող 100 նամակներ և 117 կողմ կարծիքներ:

 

 

Աղբյուր` www.1in.am