Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի՝ դեկտեմբեր եւ հունվար ամիսների նպաստը կտրամադրվի՝ սկսած փետրվարի առաջին տասնօրյակից: Սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ մինչեւ 2016թ.-ը մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակում եւ վճարում էին սոցիալական ծառայությունների(ՍԱՊԾ) տարածքային գործակալություները (բաժինները), իսկ 2016թ.-ից սկսած՝ դրանք նշանակելու է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը, հետեւաբար ուշացումը կապված է ընթացող կազմակերպչական աշխատանքների հետ:
Նպաստի նշանակման համար պետք է դիմել տվյալ հասցեն սպասարկող ՍԱՊԾ տարածքային բաժին եւ ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝ անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ եւ երեխայի ծննդյան վկայական, երեխայի հանրային ծառայությունների համարանիշ:
Հարցերի դեպքում քաղաքացիներն ամեն օր՝ ժամը 9:00-18:00, կարող են զանգահարել թեժ գծի 114 հեռախոսահամարին: Երեւանի քաղաքային հեռախոսներից զանգերն անվճար են:
Աղբյուրը՝ news.am



