Թբիլիսիի մանկապարտեզներում երկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել

Թբիլիսիի մանկապարտեզներում երկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել:

Այդ մասին հայտնել են Թբիլիսիի Մանկապարտեզների կառավարման գործակալությունից: Նշենք, որ Միջկառավարական համակարգող խորհրդի այսօրվա նիստում, որը գլխավորել է Վրաստանի վարչապետը, երկրի առողջապահության նախարարության առաջարկով, կապված դպրոցներում հավելյալ ախտահանման միջոցառումների հետ, գարնանային արձակուրդները մարտի 9-ի փոխարեն կսկսվեն մարտի 2-ին և կտևեն մինչև մարտի 16-ը: