Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1932-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը: Կորոնավիրուսից մինչ օրս մահացել է 30 քաղաքացի: Մեկ օրում առողջացածների թիվը 34 է, ընդհանուր թիվը՝ 900, փաստացի բուժվողներինը՝ 1000: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 20189 քաղաքացի:



