Հայաստանում մայիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք:
Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3029 է, մահացածների թիվը՝ 43: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 33 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1218, փաստացի բուժվողներինը՝ 1758: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 29205 քաղաքացի: Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է:



