Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1867-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը: Մահացել է ևս 1 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 30 է: Մեկ օրում առողջացածների թիվը 18 է, ընդհանուր թիվը՝ 866, փաստացի բուժվողներինը՝ 971: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 18547 քաղաքացի: