Կորոնավիրուսից ծննդկան է մահացել․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսից ծննդկան է մահացել։

Նա 28 տարեկան էր, գտնվել է 37-38 շաբաթականում, երբ նրա մոտ հայտնաբերվել է  COVID-19: Կինը, որն ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը:

Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: