Կաթնամթերքը դասվում է և՛ փոքրիկների, և՛ մեծերի համար ամենաառողջարար և կենսական նշանակություն ունեցող սննդատեսակների շարքին: Սակայն լինում են դեպքեր, երբ կաթնամթերքի տարբեր տեսակներում հանդիպում են հակաբիոտիկներ՝ տետրացիկլին, լեվոմիտիցին, ստրեպտոմիցին և պենիցիլին: Եթե կաթնամթերքում առկա են հետևյալ հակաբիոտիկները, հետևանքները կարող են ճակատագրական լինել:
ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ՝ արգելվում է հակաբիոտիկների, միկոտոքսինների, պեստիցիդների, սոմատիկ բջիջների, ծանր մետաղների, էստրոգեն և հորմոնալ պատրաստուկների առկայությունը կաթնամթերքում:
Թեմայի մասին Impoqrik.am-ը զրուցել է «Աշտարակ-Կաթ» ընկերության Որակի վերահսկողության բաժնի ղեկավարի հետ: « «Աշտարակ-Կաթ» ընկերությունը դեռ 2000 թվականից է սկսել պարբերաբար իրականացնել հակաբիոտիկների առկայության փորձաքննություն: Մեր ընկերությունում թե՛ մանրէաբանական, թե՛ քիմիական և թե՛ հակաբիոտիկների առկայության փորձաքննությունները կատարվում են ընդունված ստանդարտներից էլ խիստ ժամանակացույցով: Ընկերությունն արդեն 20 տարի ամեն օր կաթնամթերք է մատակարարում Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանը: Հիմնադրման հենց առաջին օրվանից որդեգրել ենք մի սկզբունք, ըստ որի՝ մեր արտադրանքը պետք է լինի անարատ, մաքուր և խստորեն համապատասխանի կաթնամթերքի համար սահմանված չափանիշներին: Մենք կաթնամթերք ենք արտադրում թե՛ մեծերի և թե՛ փոքրիկ սպառողների համար: Հետևաբար մեզ համար ամեն շահից վեր է կաթնամթերքի անվտանգությունը և մեր սպառողների առողջությունը»:



