Տավուշի մարզի սահմանապահ Չինարի գյուղի ամենավերջին տանը՝ Մակարյանների օջախում, որը գտնվում է հակառակորդի դիրքերից 600 մ հեռավորության վրա, լույս աշխարհ է եկել փոքրիկ Նարեն։ Նա այս տարի Չինարիում ծնված վեցերորդ երեխան է, այս մասին տեղեկացնում է Ankakh.com-ը:
Անդրանիկ եւ Լիլիթ Մակարյանների առաջնեկը ծնվել է Բերդի հիվանդանոցում: Թե մոր եւ թե մանկան առողջությունը լավ է։ Հատկանշական է, որ փոքրիկ չինարեցին Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գենարալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ազգականն է։
Նարեի ծնողները մտադիր են էլի համալրել ընտանիքը։