Ամանորյա տոներին ընդառաջ Երևանի կենդանաբանական այգին երեխաների համար հայտարարում է բաց դռների միամսյակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին այգու հասարակայնության հետ կապերի եւ մամուլի բաժնից, նոյեմբերի 15-դեկտեմբերի 15-ը մինչև 16 տարեկան այցելուների համար այգու մուտքն անվճար է:
Այգին կոչ է անում բաց չթողնել սիրելի կենդանիներին տարեմուտից առաջ տեսնելու հնարավորությունն ու տեղում պարզել, թե ինչ ուրախ միջոցառումներ է նախատեսել այգին Աամանորին ընդառաջ: