Անպտուղ բուսակերը եռյակ ունեցավ, երբ սկսեց միս ուտել

Մեծ Բրիտանիայում բուսակերը, որը չէր կարողանում երեխա ունենալ, իր սննդի մեջ  մսեղեն ավելացնելուց հետո լույս աշխարհ է բերել միանգամից երեք փոքրիկի: 34-ամյա Լորա Դիկսոնը 10 տարի փորձում էր հղիանալ, բայց ոչինչ չէր ստացվում: Նա նույնիսկ փորձել է արհեստական եղանակով հղիանալ, բայց վիժել է: Բժիշկների կանխատեսումները հուսադրող չէին, նրանք ասում էին, որ Լորան դժվար թե մայր դառնա:

Երբ հերթական անգամ հաջողվեց արհեստական եղանակով

հղիանալ, բժիշկները կնոջը զգուշացրեցին, որ կարող է կրկին վիժել: Որպեսզի վերականգնի օրգանիզմում պակաս երկաթը  և վիտամին B12, Լորան ստիպված էր փոխել իր սննդակարգը: Նա սկսեց օրը երեք անգամ մսամթերք ուտել: Ի զարմանս բժիշկների` բրիտանուհին երեք առողջ փոքրիկ ունեցավ`Մաքս ու Մեյսոն որդիներին և Միա դստերը: Ծնվելուց երկու շաբաթ հետո նրանք տուն վերադարձան, գրում է  Daily Mail-ը:

Բրիտանուհին չէր  խորշում և արագ սննդից, այդ պատճառով  քաշը հղիության ընթացքում  30 կգ ավելացավ: Սակայն սպիտակուցային դիետան օգնեց նրան երեխաներին պահել 35 շաբաթ:

"Երբ ես կորցրեցի առաջին երեխային, ես չէի պատկերացնում , որ կկրեմ երեքին, ասում է Լորան, -մսային դիետան ինձ օգնեց ստանալ այն նյութերը, որ անհրաժեշտ են օրգանիզմին հղիության ընթացքում":

Դառնալով մայր, Լորան նորից հրաժարվեց մսից, սակայն "Մակդոնալդից" երբեմն օգտվում է` վերցնելով  կարտոֆիլ ֆրի կամ առանց մսի այլ կերակուր:

 

Աղբյուրը` Ankakh.com