Կորոնավիրուսի տարածման հենց առաջին օրերից էլ հայտնի դարձավ, որ երեխաների մոտ այն ընթանում է առավել թեթև և առանց բարդությունների։
Մինչ այսօր էլ բժիշկները փաստում են, որ եթե չկան ուղեկցող բարդ հիվանդություններ, երեխաները վիրուսը հաղթահարում են արագ և առանց խնդիրների։
Xnews.am-ի լրագրողը զրուցել է «Արաբկիր» երեխաների և դեռահասների ինստիտուտ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Բաբլոյանի հետ՝ տեղեկանալու, թե քանի վարակակիր երեխա կա կենտրոնում և ունեն արդյոք արտահայտված բարդություններ։ Արման Բաբլոյանն ասաց, որ այս պահին «Արաբկիր» կենտրոնում կա մոտավորապես երեսուն կորոնավիրուսով վարակված, որոնց կեսը երեխաներ են․ նրանք կենտրոնում բուժվում են ծնողներից որևէ մեկի հետ։
«Եթե նույնիսկ դիմում են ջերմությամբ կամ շնչառական խնդիրներով երեխաներ, նրանք արագ վերականգնվում և ավելի շուտ են դուրս գրվում հիվանդանոցից՝ իհարկե շարունակելով գտնվել բժիշկների հսկողության տակ»։
- Հիմնականում ի՞նչ տարիքի երեխաներ են։
- Հստակ տարիքային վիճակագրություն չկա։ Ունեցել ենք 3 ամսականից մինչև 18 տարեկան պացիենտներ, որոնց հիմնականում կենտրոն են բերել, երբ տանը եղել են թեստի դրական արդյունքով մեծահասակներ կամ վարակվածի հետ կոնտակտավորներ։
- Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արաբկիր բժշկական կենտորոնում կա Կավասակի սինդրոմով հիվանդ երեխա։ Ի՞նչ վիճակում է գտնվում, և արդյոք այդ հիվանդությունը նրա մոտ ուղեկցվում է կորոնավիրուսով։
- Մեր կենտրոնը տարվա սկզբից, եթե չեմ սխալվում, 5 կավասակի սինդրոմով պացիենտ է ունեցել, և մենք ունենք փորձառություն նման հիվանության հետ աշխատելու։ Բոլոր երեխաներն էլ բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցից բավարար վիճակում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։



